27 Նոյեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպե՞ս եք, պարոն Ջանջուղազյան։

Ani Product

«Հենց հարցնում եք` ինչպես եմ, մտածում եմ` մեջը սադրանք կա, ու հետին միտք ունեք․ Ձեր հետին միտքն այսօր ո՞րն է»,- պատասխանեց ֆինանսների նախարարը:

Ani Product

Դե, օրինակ ցանկալի է իմանալ, թե ինչու անուն չդրեցիք այս բյուջեին՝ որպես նախկին։ Նախկինների, դիցուք` Պավլիկ Սաֆարյանի ժամանակ, հուժկու-հնչեղ անուններ էին դրվում․ դա է՞լ է Նիկոլ Փաշինյանի իրավասությունը, եկավ և ասաց` «հեղափոխական» է սույն բյուջեն:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

«Թե՛ նախկինում, թե՛ հիմա, ես միշտ ձեռնպահ եմ մնացել բյուջեին անուն դնելուց, այս դեպքում ևս բացառություն չէր»:

Փաստորեն, պատկերավոր մտածողություն չունեք՝ ԱԳ նախարար պարոն Մնացականյանի պես։

«Ինչպես տեսնում եք»:

Իսկ եթե լուրջ` ի՞նչ տարբերություն կա այս և նախորդ տարվա բյուջեի միջև։

«Տարբերությունները շատ-շատ են. եթե շատ կարճ, ապա այս բյուջեն փոփոխված իրավիճակին համարժեք` արագ արձագանքող բյուջե է»:

Չե՞ք ասի` «արագ արձագանքող» բյուջեում վարչապետի տրանսատլանտյան թռիչքների համար նախատեսված (55 մլն դոլարանոց) ինքնաթիռի տողն առկա՞ է։

«Կառավարության նման որոշում կա՞. պետք է լրատվամիջոցներին այդ հարցը տալ»:

Չկա՞ նման կետ։

«Ես, անկեղծ ասած, Ձեզ պետք է հիասթափեցնեմ․ եթե Դուք կարծում եք, որ ես գնման առարկաների բոլոր մանրամասներին տիրապետում եմ, ավա՜ղ»:

Բայց կբավարարի՞ բյուջեն նման «հաճույքի» համար։

«Ես քիչ առաջ Ձեզ թիվն ասացի` մյուս տարի նախատեսված է 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս իրականացնել»:

Այսինքն` կբավականացնի։

«Եթե անհրաժեշտ լինի՝ այո»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

Լրահոս