«Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի նոր թեկնածու՝ Վաչե Գաբրիելյան. Նախարարն «ընտրությունն» արդեն կատարել է

1

«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածուների շրջանակը համալրվել է նոր անունով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան: Նա դասավանդում է Ամերիկյան համալսարանում եւ չնայած ռեկտորի համար պահանջվող դոկտորի գիտական աստիճան չունի՝ արտերկրում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում, որը Հայաստանում համազոր է թեկնածուի կոչմանը, սակայն ԲՈԿ-ը փաստաթուղթ է տվել, որ կարողանա մասնակցել ընտրությանը:

Գաբրիելյանի թեկնածությանը դեմ են ԵՊՀ-ում՝ կարծում են, որ իրենց կադրը պետք է ռեկտոր դառնա, սակայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր «ընտրությունն» արդեն կատարել է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում