mnews

26 Մայիսի, 2017

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երեևանի ավագանու քարոզարշավի ժամանակ Մալաթիայի պուրակում իր տեղադրած «սիմպոզիումների» (կոմպոզիցիաներ նկատի ուներ) մասին ելույթներ ունեցած Արտակ Ալեքսանյանը ևս, ի թիվս այլ պաշտոնյաների, գրանցված է Ֆեյսբուքում:

Ani Product

Ֆեյսբուքյան իր էջն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդի 29-ամյա թաղապետը զարդարել է աջ կամ ձախ պրոֆիլից արված իր լուսանկարների «սիմպոզիումներով»: Այդ լուսանկարներում թաղապետը գործնական կեցվածքով նստած է և ցուցադրում է իր թանկարժեք բրենդային կոստյումները, փողկապներն ու ժամացույցները: Թվով 17 այդպիսի լուսանկար կա նրա էջում:

Ani Product

Ուշագրավ են նրա լուսանկարների մեկնաբանությունները՝ հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների կողմից: Տպավորություն է, թե թաղապետը գեղեցկության մրցույթի մասնակից է և նպատակ ունի Ֆեյսբուքում «լայքեր հավաքել»:

«Մեր սիմպո թաղապետը, պաչիկ», «Նայեք՝ ինչ սիրուն ղեկավար ա ղեկավարում, տեսքը սենց պետք ա լինի, ոչ թե…», «Աշխարհի ամենասիրուն թաղապետը», «Համաձայն եմ, շատ լավն ա, մերն ուրիշ ա, բոլորից լավն ա», «Երիտասարդ, համեստ, կրթված, զարգացած, համ էլ գեղեցիկ»,- գրում են օգտատերերը, և ոչ մի խոսք նրա արած գործերի մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս