mnews

22 Դեկտեմբերի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Երբեմնի «աստղ» (մարզպետ-նախարար-ԱԺ հանձնաժողովի նախագահ), այժմ «գործազուրկ» Վարդան Այվազյանին հարցրինք՝ բա էդքան բուռն կյանքից հետո չե՞ք ձանձրանում: «Չեմ ձանձրանում»: Նեղացա՞ծ եք հայրենի կուսակցությունից: «Իհարկե` ոչ»: Ողջ օրը նստա՞ծ եք տանը: «Նստած եմ»: Ե՞րբ կլինի «մի բան»: «Էնքան կարող ուժեր կան, էնքան մարդ կա նստած տանը»: Ինչո՞վ եք լցնում Ձեր օրը։ «Շփվում եմ»: Ո՞ւմ հետ: «Կան, էլի»:

Ani Product

Արգամիչի՞․ ասում են՝ պաշտոնը թողնելուց հետո հա հիվանդանում է, ճնշումն ու սիրտը չեն ենթարկվում: «Լինում է, որ Արգամիչին էլ եմ տեսնում»: Դարդ-դարդի՞ եք տալիս։ «Մենք դարդ չունենք»: Բա ի՞նչ եք խոսում: «Հազար ու մի բան։ Դե մենակ Արգամիչի հետ չի, որ հանդիպում եմ»: Էլ ո՞ւմ: «Դե, որ ասեմ Սերժ Սարգսյանի, հարցնելու ես՝ ի՞նչ եք խոսել, լավ է` չասեմ»:

Չեմ հարցնելու, գիտեմ, որ ասել է` Վարդան, մինչև գարուն համբերի: «Այ, այդ մեկը սխալվեցիր, ես պաշտոն չեմ ուզում, թող մեր խոսացածը մնա գաղտնիք, երկրի վիճակը լավ ըլնի, ես կարևոր չեմ»: Փաստորեն, ասել է: «Հազիվ էի պրծել ձեզնից, էս ի՜նչ ցավ է, ինչքա՜ն ժամանակ է՝ ինձ լրագրող չէր զանգում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս