«Հրապարակ». Իշխանությունը տագնապած է. Վանեցյանը քաղաքական դա՞շտ է մտնելու

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, և բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Քննչականից հաստատեցին, որ նրան հրավիրել են որպես վկա, երկու գործով՝ գաղտնալսումների և Ֆուտբոլի ֆեդերացիայի, որտեղ չարաշահումներ են արձանագրվել Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանի հետ կապված։

Ակնհայտ է, որ իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից և ընդդիմադիր դաշտում արձանագրվող տեղաշարժերից։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Ա․ Վանեցյանը պաշտոնական հայտարարություն է անելու քաղաքական դաշտ մտնելու մասին, ինչը կանխելուն էլ թերևս ուղղված են ՔԿ հրավերն ու հարցաքննությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում