mnews

17 Մարտի, 2020

Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Այսօր ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ քննարկելու երկրում կորոնավիրուսով պայմանավորված առաջիկայում հնարավոր տնտեսական անկման հարցերը:

Ani Product

Մտադիր են ձեւավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն հմուտ մասնագետների կողմից: Երեկ փորձեցինք Աշոտ Խուրշուդյանից պարզել քննարկման մանրամասները, սակայն վերջինը փոխանցեց, որ եղել է փակ քննարկում ու որոշում, որ չեն խոսելու այդ մասին: Ուշագրավ է, որ տնտեսության ճգնաժամային կառավարման լավագույն մասնագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանը հրավիրված չի եղել, ինչը խոսում է այն մասին, որ անգամ նեղ վիճակում իշխանությունները չեն կարողանում հաղթահարել ամբիցիաներն ու նեղմտությունը։

Ani Product

 

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս