28 Հունվարի, 2020
«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ դահլիճի աջ թևում, որտեղ ԲՀԿ-ականների աշխատասենյակներն են, նոր «տաբլիցա» է հայտնվել` «Արման Բաբաջանյան»։ «Լուսավոր Հայաստանից» պոկված «անկախ» պատգամավորը, որը ԲՀԿ-ականների հետ «քրեական ենթամշակույթի» հետ կապված խնդիրներ ունի, այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»․ փաստորեն, նրան տեղավորել են «էլիտար թաղամասում» (դահլիճին մոտ սենյակներն այդպիսին են համարվում)` ԲՀԿ ֆրակցիային կից:

Ani Product

Ի դեպ, Գևորգ Պետրոսյանի և Արման Բաբաջանյանի սենյակները դեմդիմաց են: Իսկ սենյակը, որտեղ այժմ նստում է Բաբաջանյանը, նախորդ գումարման ԱԺ-ում պատկանում էր հենց Գևորգ Պետրոսյանին։ «Ուզում են քաշի ջանը»,- կատակեց մեր զրուցակիցը»:

Ani Product

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս