mnews

30 Սեպտեմբերի, 2017

«Ծառուկյան դաշինքում» քննարկել են նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը և որոշել՝ որտեղ ուժեղ թեկնածու, կա անպայման առաջադրել։ Սակայն որոշել են նաև սուր առճակատման չգնալ, առաջադրել նաև անկուսակցականների։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Ani Product

«Մի քանի տեղ արդեն հայտնի են թեկնածուները․ Սիսիանի քաղաքապետի ընտրություններում կառաջադրեն նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսային՝ Կարեն Համբարձումյանին։ ԲՀԿ-ականները կատակում են, որ Հակոբջանյանի սիրտը չի կտրվում Սիսիանից, թեպետ պաշտոնից ազատվելուց հետո հիմնականում Երևանում է բնակվում։

Ani Product

Համայնքների խոշորացման արդյունքում Սիսիանին 27 գյուղ է միացել։ Վայոց Ձորի Արենի համայնքում էլ ԲՀԿ թեկնածուն կլինի Արփիի գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, Չարենցավանում քննարկում են ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանի թեկնածությունը, իսկ Ապարանում, թերևս, «փաս» կմնան, եթե առաջադրվի «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը։
«Դե, եթե Կարենին ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն է պաշտպանում անգամ, մենք անելիք չունենք»,- ասաց ԲՀԿ-ական մեր աղբյուրը։ Քննարկել են Աղվան Հովսեփյանի «սև ցուցակում» հայտնված Լյովա Խաչատրյանի թեկնածությունը, սակայն պարզվել է, որ 6 ամսվա գրանցում չունի, մոտ 10 օր պակաս է։ Անգամ դիմել են արդարադատության նախարարին՝ ապարդյուն։ Առաջադրումները կսկսվեն հոկտեմբերի 1-ից»,-գրել է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս