28 Նոյեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Այսօր լրանում է Սասուն Խաչատրյանի` Ձեզ տրված 48 ժամը, Դուք Մոսկվայում եք, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Անկեղծ ասած` չի հետաքրքրում»: Հետախուզո՞ւմ։ «Չի հետաքրքրում»: Ինչո՞ւ։ «Գործընթացը խիստ արհեստական է»:

Ani Product

Տեղեկություն կա, որ Ձեզ հետ կապված նման «հրատապ» ռեժիմը պայմանավորված է նրանով, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված` Քոչարյանին առնչվող գործընթացներին գործուն աջակցություն եք ցուցաբերում։ «Ես փաստաբանական գործունեությամբ չեմ զբաղվում»:

Նաեւ տեղեկություն կա, որ ներքաղաքական արդարադատության հետ կապված էլ Դուք որոշակի ազդեցություն կարող եք ունենալ պրոցեսների վրա` դարձյալ Քոչարյանին առնչվող։

«Շատ բաների հետ կարելի է կապել այդ «հրատապությունը»։ Բոլորին հայտնի է, թե ես այս ընթացքում ինչ գործունեությամբ եմ զբաղված։ Հստակ կարող եմ ասել մի բան, որ մեր իրավապահ մարմինների գործունեության արդյունքում երկիրը միջազգային իրավական հարթակներում ունենալու է լրջագույն պրոբլեմներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս