«Հրապարակ». Հայկ Մարությանը մինչև փետրվարի վերջ ժամանակ ունի

1

 «Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է փոխել տրանսպորտային ցանցը եւ դրա համար վարկային միջոցներ է փորձում հայթայթել։ Բանակցում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի հետ։ Հայկ Մարությանը խնդրել է ՎԶԵԲ-ին` ավտոբուսների համար տրամադրվելիք վարկային մրցույթը հայտարարելուց առաջ թույլ տալ, որ գործընթացն սկսեն՝ ավտոբուսների գնման մրցույթը հայտարարեն, ինչը ՎԶԵԲ-ի կանոնակարգը թույլ չի տալիս (մրցույթն ամենավերջում պետք է հայտարարվի)։

Նպատակն այն է, որ մինչեւ աշուն 100 ավտոբուս բերեն եւ սկսեն շահագործել։ ՎԶԵԲ-ը թույլ կտա՞։ «Դժվար է ասել. բանակցում են, մինչեւ փետրվարի վերջը Հայկը պիտի կարողանա հասցնել, այլապես չի հասցնի մինչեւ ամառ, ինչպես խոստացել է վարչապետին»։

Ի դեպ, չի բացառվում, որ շուտով պաշտոնին հրաժեշտ տա նրա տեղակալը՝ Հրաչ Սարգսյանը, ում աշխատանքից դժգոհություններ կան»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում