mnews

5 Ապրիլի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Մեր տեղեկություններով` իրավաբանական տարաձայնություններ են ծագել նոր խորհրդարանի աշխատանքային մեկնարկի առնչությամբ` հենց ՀՀԿ-ում: Հրայր Թովմասյանը պնդել է, որ պետք է անդրանիկ նիստը կայանա ապրիլի 27-ին, Դավիթ Հարությունյանը` մայիսի 31-ին, երբ լրանում է նախկին խորհրդարանի «կալենդար» ժամկետը:

Ani Product

Մեր հարցին ի պատասխան` նախորդ օրը ՀՀԿ-ից ասել էին, որ դեռ պետք է խորհրդակցվի սահմանադրագետների հետ: Սակայն, ինչպես երևում է, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. ՀՀԿ-ում այս առնչությամբ նույնպես «սերնդափոխություն» է տեղի ունեցել, և «ասողն» այլևս ոչ թե Դավիթ Հարությունյանն է, այլ Հրայր Թովմասյանը, և անցել է հենց նրա տեսակետը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Չնայած ԱԺ անդրանիկ նիստն առաջ բերելու խնդրում մեկ այլ նրբություն ևս կա. ՀՀԿ-ում անընդունելի են համարել երկու ամսվա խորհրդարանական պարապուրդը, ավելին` զավեշտ են համարել նոր ձևավորված պառլամենտի պայմաններում հին խորհրդարանի նիստեր գումարելու, քվորում չլինելու հանգամանքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս