mnews

6 Հունիսի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից։ Արգամիչին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գևորգյանը թերթի լրագրողին հայտնել է, որ ինքն այսօրվանից այդ ՍՊԸ-ի տնօրենը չէ՝ լքում է Հայաստանը, մշտական բնակության է մեկնում Անգլիա։

Ani Product

«Դիմումս գրել եմ, վիզաս վերջապես եղել է։ Ընտանիքս, կինս, երեխաներս, թոռներս՝ բոլորն արտասահմանում են, ես էի մնացել, ես էլ եմ գնում, վիզաս չէր լինում, թե չէ շուտ կգնայի»,- ասել է նա։ Ապա հաստատել է մեր տեղեկությունը, որ վերջերս Ռուսաստան է տեղափոխվել նաև նախկին վարչապետի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ Մշտակա՞ն բնակության։ «Այո, Ռուսաստանում է, էնտեղ ուզում է գործունեություն կատարի, էնտեղ էլ մնա»։ «Ազգովի» հեռանալու պատճառը, Գևորգյանի պնդմամբ, քաղաքական չէ, հավաստիացրել է, որ ինքն ընտանիքի համար է տեղափոխվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս