4 Հոկտեմբերի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շիրակի «ՔՊ»-ական մարզ­պետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան:

Երբ նրան ասել են՝ չենք կարող, փռի բացումը հովանավորել և մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է՝ Ռուսաստանի դեսպանն ինչ գործ ունի մեր փռի հետ: Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ՝ Եվրամիության: Նա հետաքրքրվել է՝ իսկ Եվրա­միությունը ո՞ր երկիրն է: Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է. «Երևի Ստանիսլավսկին հարցը լուծեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս