30 C
Yerevan
Ուրբաթ, Հուլիս 10, 2020

«Հրապարակ». Պայքարը ԱԺ-ում VIP սենյակների համար. հերթում առաջինը «խարոշիներն» են

1
goodwinbe

Խորհրդարանի աշխատակազմն առաջնահերթ կարգով տեղավորել է ՀՀԿ-ԲՀԿ «խարոշիներին», նրանց հարմարավետ աշխատասենյակներ տրամադրել, փոխարենը արդեն երկու օր է՝ ԱԺ միջանցքներում նյարդային դիսկոմֆորտի մեջ են նախագահի վերահսկողականի նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Արագածոտնի նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը, «Ծառուկյան դաշինքից»՝ Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը եւ ուրիշներ։

Սենյակներով ապահովված գործընկերները նրանց փորձում են մխիթարել, թե «դրսում» հայտնվելն ԱԺ-ում աշխատակազմի ղեկավարի բացակայության պատճառով է եղել, հիմա ԱԺ-ն արդեն աշխատակազմի ղեկավար ունի՝ Արա Սաղաթելյանը, հարցն արագ կկարգավորվի։ Ավելի ագրեսիվներն առաջարկում էին փակ դռները ջարդել, տեղավորվել ցանկացած սենյակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում