«Հրապարակ». Պատրա՞ստ է սպասվող ռիսկերի դիմագրավմանը

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախ այցի ընթացքում եղա՞ք շփման գծում՝ հարցրինք «Ելքի» պատգամավոր, այժմ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։ «Ոչ»։ Իսկ կուտակումներ կայի՞ն սահմանում։ «Անզեն աչքով տեսնել դա հնարավոր չէ, կուտակումներ լինում են անընդհատ, դա 25-30 տարի ա մեր կյանքում»։

Ճի՞շտ է, որ Բակո Սահակյանն ասել է, թե ինտենսիվ կուտակում կա շփման գծում, Դուք առարկել եք, որ նկարահանված-մոնտաժված հին կադրեր են օգտագործվում։

«Բակո Սահակյանը խիստ հանգամանալից ներկայացրեց իրավիճակը սահմանին, եւ մենք բոլորս ստացանք հավաստիացումներ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի բանակն ու Հայաստանի զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին»։

Թրամփը հայտարարել է, որ միակողմանի դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից, տարածաշրջանը նոր վերադասավորության փուլ է մտել, կառավարությունը պատրա՞ստ է սպասվող ռիսկերի դիմագրավմանը։

«Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, ընդհանուր առմամբ՝ որեւէ տարածաշրջանային զարգացում ենթակա է վերլուծության եւ գնահատականի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում