11 Փետրվարի, 2020

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, մոտ օրերս նշանակվելու է «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Այս մասին հայտնեց ֆինանսական շրջանակի մեր աղբյուրը։

Ani Product

Հիշեցնենք, որ նախկին կառավարիչը՝ Արթուր Օսիպյանը, անցյալ տարվա նոյեմբերին ազատվեց պաշտոնից, պաշտոնական պատճառը միջազգային ֆինանսական կառույցում աշխատանքի անցնելն էր։ Մհեր Անանյանի մոտալուտ նշանակման լուրն «Արարատբանկի» և ՊԵԿ լրատվության պատասխանատուները հրաժարվեցին մեկնաբանել։ Դավիթ Անանյանի եղբայրն «Արարատբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ էր։ Նրան վարչության նախագահ դարձնելը բանկի ամենախոշոր բաժնետեր Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի որոշումն է եղել։ Չի բացառվում, որ այսկերպ Բեգլարյանը նորերին սիրաշահելու հույս ունի։

Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, մինչև 2019 թվականի հունիսը զբաղեցնում էր ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը: Նրա ազատումն աշխատանքից մեկնաբանվեց որպես ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և Դավիթ Անանյանի միջև հակասությունների հետևանք։ Հատկանշական է, որ Անանյանը հաստատեց, թե իր և Ջանջուղազյանի միջև հակասություններ կան․ «ՊԵԿ և ֆինանսների նախարարության միջև կա մշտնջենական պայքար, որը նորմալ է»:

Նույն խմբակային հարցազրույցում նա իր եղբոր մասին ասաց․ «Իմ եղբայրն իր աշխատանքը չի կորցրել, իմ եղբայրն էն անձնավորությունը չէ, որ ինչ-որ բան կորցնի: Իմ եղբայրը կունենա աշխատանք՝ ավելի արժանավայել ու իրեն ավելի վայել»: Փաստորեն,ՊԵԿ նախագահի կանխատեսումն իրականացավ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս