30 Նոյեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Բավրայի մաքսակետի նախկին պետ, ջակուզի փարթիի հայտնի հերոս Երեմ Մարգարյանը դատի էր տվել ՊԵԿ-ին, այժմ շահել է դատը։ ՊԵԿ-ը ստիպված է լինելու Մարգարյանին վճարել 2017-ից չվճարած աշխատավարձն ամբողջությամբ: 2017 թ. մայիսին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը:

Ani Product

Նա շուրջ 2 տարի է՝ դատական ատյաններում վիճարկում է առաջադրված մեղադրանքը, բայց մինչ օրս ազատված չէ պաշտոնից՝ լիազորությունները դադարեցված են, քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում։

Նա, օրենքով սահմանված կարգով, պետք է ամեն ամիս աշխատավարձ ստանար, ինչը ՊԵԿ-ը չէր անում։ Մարգարյանին ՊԵԿ-ից ասել էին, թե աշխատավարձը պահպանվում է, բայց դա չի նշանակում, որ պետք է վճարեն։ Հայցը բավարարվել է անցած ամիս, և ՊԵԿ-ն այժմ ստիպված է փոխանցել ողջ գումարը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս