«Հրապարակ». Սեյրան Օհանյանը կհրավիրվի Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով

2

 «Հրապարակ» թերթը գրում է. 

«Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց։

Մեր տեղեկություններով՝ քննարկում են պաշտպանության նախկին նախարար, Ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռևս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք»,-հայտնեց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին ստեղծված հանձնաժողովի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և այլ նախկին բարձրաստիճանների հրավիրելու վճռականության մասին, բայց ցայսօր ոչ մեկին դեռևս չի հրավիրել։ Հանձնաժողովում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմն է ընդգրկված»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում