mnews

5 Հուլիսի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Արդեն մի քանի շաբաթ է՝ Արարատի մարզում ազատումներ, տուգանումներ և այլ սանկցիաներ չեն կիրառվում Աբրահամյանների և նրանց շրջապատի նկատմամբ։

Ani Product

Մենք տեղեկացանք, որ մտադրություն են ունեցել դպրոցի տնօրենների ջարդը շարունակել՝ Արտաշատից անցնելով Հովտաշատի ու Մխչյանի դպրոցների տնօրեններին, բայց առայժմ գործընթացը սառեցվել է։ Սառեցման մասին է վկայում նաև այն, որ Արտաշատի քաղաքապետարանում դրսից ժամանակավոր պաշտոնակատար այդպես էլ չնշանակեցին․ քաղաքապետի պարտականությունները շարունակում է կատարել Արգամ Աբրահամյանի տեղակալներից մեկը՝ Իսահակ Գրիգորյանը։ Ավելին՝ ընդգծված կոշտ վերաբերմունքն Աբրահամյանի թիմակիցների նկատմամբ քաղաքապետարանում տեղի է տվել։

Աբրահամյանի շրջապատում չեն բացառում, որ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունների սառույցը հալվել է վերջին երկու հարսանիքների շնորհիվ, որոնց մասնակցել է նաև Արգամիչը, և որի ժամանակ նախկին զինակիցները զրուցել են ու մասամբ հաշտվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս