25 Հոկտեմբերի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը, ըստ իս, այն է, որ նա շարունակում է աշխարհին նայել խմբագրի աչքով՝ խմբագրականներ է գրում, վերլուծություններ և լրագրողական հետաքննություններ անում ու դավադրություններ հայտնաբերում, հեգնում և հանդիմանում է քաղաքական գործիչներին, բռնում նրանց ստե­րը, կասկածներ հայտնում, վարկած­ներ առաջ քաշում, անանուն տեղե­կություններ հրապարակում:

Այսինքն՝ այն, ինչ անում են լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում: Բայց այդ վարքը երկրի վարչապետի կողմից, առնվազն, տարօրինակ է երկրի թիվ մեկ դեմքը չպետք է վարկաբեկի ընտր­ված թեկնածուին, եթե նա ժողովրդի քվեին է արժանացել, և չպետք է մե­ղադրի մի ամբողջ մարզի բնակչու­թյանը՝ ասելով. «Հեղափոխությունը Սյունիք չի հասել, Սյունիքում հեղա­փոխություն տեղի չի ունենալու, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Վարչապետը չպետք է կիրառի «կապանյան մոդել» տերմի­նը, ինչ է թե «ՔՊ» ներկայացուցիչը չի դարձել քաղաքապետ: Վարչապե­տը չպետք է մեղադրի քաղաքական որևէ ուժի՝ իշխանության ձգտելու, սեփական օրակարգն ունենալու, քաղաքական հակառակորդի դեմ քաղաքական քայլեր անելու համար: Վարչապետը չի կարող մի ողջ համա­կարգ անվանել «մաֆիոզ կառույց», երբ 6 ամսվա մեջ այդ համակարգից ոչ մեկը չի պատժվել, նոր նշանակում­ներն էլ կատարվել են հին կադրային բանկից»:

Մանրամասներ՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս