10 Մայիսի, 2017

Հաղթանակի զբոսայգում երեկ զավեշտալի միջադեպ է գրանցվել բարձրաստիճան չինովնիկների ու պատերազմի վետերանների համատեղ վրանային ճաշկերույթի ժամանակ: Վետերաններից մեկն ի խորոց սրտի երախտագիտության խոսք է ասել իր կողքին նստած ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին, մաղթանքներ հղել եւ խոսքն ավարտել․ «Շնորհակալություն, պարոն Սարգսյան, որ մեզ հետ եք…»: Դավիթ Տոնոյանն արագ հասկացել է, որ տարեց, մարդը շատերի պես, իրեն նմանեցրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, եւ վետերանին ուղղել է, որ ինքն ԱԻ նախարարն է, ոչ թե պաշտպանության։

Լրահոս