10 Հունիսի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, պարզվում է՝ միակը չէ, որ կարծում է, թե մարդկանց չի կարելի «գործ տվող» սարքել՝ հակակոռուպցիոն պայքարի մեջ ներառելով անանուն ազդարարի ինստիտուտը։ Երեկ ինքը՝ Կարապետյանը, չէր եկել ԱԺ նիստին, որի ժամանակ քվեարկվեց հակակոռուպցիոն օրինագիծը։

Ani Product

Ներկաներից այդ օրինագծի օգտին չքվեարկեց ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն։ Օրինագիծն ընդունվեց 88 կողմ, առանց դեմ և ձեռնպահ ձայների։ Չնայած պառլամենտի «քյառթու» պատգամավորները քվեարկությունից հետո միջանցքներում փնթփնթում էին, թե վերադառնում ենք 37 թիվ՝ խրախուսվում են «կլյաուզնիկները»։ Ի դեպ, եկող շաբաթ կրկին արտահերթ նիստ կհրավիրվի, կառավարությունն ԱԺ կներկայացնի իր ծրագիրը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս