«Հրապարակ». Վերջին լավությունը. Ինչ որոշում է ընդունել Տարոն Մարգարյանը հրաժարականից առաջ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչև հրաժարականը Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Երևան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Ավանում մի շարք անդամների հուշամեդալներով պարգևատրելու որոշում է ընդունել, որպեսզի տոնակատարության օրը հանդիսավորությամբ հանձնի պարգևները:

Ani Product
Սակայն քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ավագանու անդամներին պարգևները հանձնել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Նրանց շարքում են Մարտին Վարդազարյանը, Աննա Ասատրյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Հովիկ Մուսայելյանը, Նաիրա Նահապետյանը։ Սակայն քաղաքապետարանում խոսում են, որ ցանկն ավելի ընդգրկուն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: