«Հրապարակ». Փաշինյանի համադասարանցի ոստիկանապետը չի հանդուրժում մուտիտը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոստիկանության համակարգում արշալույսները դեռ խաղաղ են։ ՀՀ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է, համակարգի ղեկավար նշանակվելուն պես մինի-հավաք է կազմակերպել համակարգի ղեկավար պաշտոնյաների հետ եւ հայտարարել, որ չի շտապելու կադրային ջարդ իրականացնել, կառաջնորդվի նրանց կատարած աշխատանքով, նոր կորոշի՝ ով պետք է մնա, ով՝ գնա, կամ որ դեպքերում պետք է ձեռնարկվեն կադրային փոխատեղումներ։

Հրահանգել է նաեւ՝ շարքային քաղաքացիներին միայնակ չթողնել փողոցում եւ մոռանալ կոշտ միջոցները։ «Ղազարյանը համակարգի հնաբնակներից է եւ հայտնի է որպես տղամարդ տղա, ով չի հանդուրժում հատկապես մուտիտը»,- ասաց մեր աղբյուրը»: