mnews

11 Մարտի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ում մի ուրիշ կարգի խանդում են Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին, որ նրանցից բացի որևէ մեկին խստիվ արգելված է մասնակցել կուսակցության քարոզարշավին, որը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը։

ՀՀԿ-ի մեծ բանակից ընդամենը այդ երկու երիտասարդ՝ արդարադատության ու պաշտպանության նախարարներն են անցել քասթինգը ու, իբրև «չվարկաբեկված, մաքուր» երիտհհկականներ, իրավունք ունեն ներկայանալու հանրությանը։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ասում են, թե հատկապես այս արգելքը ծանր է տանում Արմեն Աշոտյանը, ով նախընտրական քարոզչության իդեոլոգներից է, ում էլ պատկանում է ՀՀԿ-ի նոր կայքի՝ lovearmenia անվանման գաղափարը և ոչ միայն դա։ Նա, փաստորեն, այս օրերին սև գործն է անում, իսկ փառքն ու դափնիներն ուրիշներն են վայելում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս