13.1 C
Yerevan
Շաբաթ, 16 Հոկտեմբերի, 2021

«Հրապարակ». Նուշիկյանին փորձել են «քցել». նա այդ հարցով դիմել է խնամուն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջերս հերթական խարդախության սկանդալային սխեման է բացահայտվել: Մեր տեղեկություններով՝ մարտի 8-ի առթիվ մեկը զանգահարել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Բուրմունք» խանութ-սրահ և նշել, թե 5 մլն դրամի օծանելիք են ցանկանում:

Խանութից նրանց հայտնել են, որ մինչև գումարը չփոխանցեն, չեն կարող ապրանքը տալ: Որոշ ժամանակ հետո նույն անձը զանգահարել է և նշել, թե՝ ապրանքը պատրաստեք, հաշիվ-ապրանքագիրը բերում եմ:

Այս ամենը կասկածելի է թվացել Գարեգին Նուշիկյանին, ով անմիջապես կապ է հաստատել խնամու՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ: Վերջինս Նուշիկյանին առաջարկել է թիկնապահին պահակի հագուստ հագցնել, որպեսզի ապրանքը բարձեն մեքենան և գնորդի հետ ուղարկեն գումարի հետևից:

Այդ ընթացքում իրավապահները հետևել են ողջ գործընթացին:

Մեքենան բարձել են դատարկ «ֆլակոններով», թիկնապահն էլ գնացել է գումարի հետևից, ճանապարհին մի քանի անգամ մեքենաներ են փոխել, թե՝ մենք չենք գնորդը, այսինչն է, և արդեն վերջին մեքենայի վարորդը Նուշիկյանի թիկնապահին ավետել է, որ իրենց «քցել» եմ:

Այստեղ են ասում՝ եթե դու շուն ես, ես քո պոչն եմ: Իրավապահները հերթով շղթայի բոլոր մասնակիցներին ձերբակալել են, այժմ քննություն է ընթանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում