Վերջինս պատմեց, որ Արման Սահակյանի կողմնակիցները թույլ չեն տվել Տավրոս Գեւորգյանի մարդկանց բացել ՀՀԿ փոքրիկ շտաբը, որի պատճառով էլ «ռազբորկա» է սկսվել, շատ մարդիկ են հավաքվել. «Կռիվ չի եղել, խոսակցություն է եղել: Երկուսն էլ հանրապետական են համ Արման Սահակյանը, համ Տավրոս Գեւորգյանը, բայց այսպիսի անհարմար բաներ է լինում: Արման Սահակյանը այս շենքերի վերջում ունի շտաբ, ասում են՝ չէ, սա մեր թաղն է, իրավունք չունեք ու գնացեք Տավրոսի համար այլ տեղ ընտրեք, այստեղ Տավրոսի շտաբը չպետք է լինի: Ոստիկաններն էլ եկել էին, որ կռիվ չլինի, վեճ չլինի, մարդասպանությանը չհասնի»,- պատմեց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակվի իր անձը:
Մեր այցելության պահին գրասենյակն անցել է Տավրոս Գեւորգյանի կողմնակիցների «իշխանության» տակ:
Տեղեկացնենք նաեւ, որ մեր կայքն օրերս անդրադարձել էր Տավրոս Գեւորգյանի եւ Արման Սահակյանի կողմնակիցների վիճաբանությանը: Գրել էինք, որ մարտի 1-ին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Տավրոս Գեւորգյանի թիմակիցների միջեւ բախում է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում