3 Փետրվարի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նախօրեին հրաժեշտի երեկո է կազմակերպել մարզպետարանում, եղել են գյուղապետերը, մարզպետարանի աշխատողները, նախ ընթերցել է հրաժարականի դիմումը, ապա ասել, որ ինքը լավ հարաբերություններ ունի և Սերժ Սարգսյանի, և Կարեն Կարապետյանի հետ, սակայն չի կարող շարունակել աշխատանքը մի պատճառով, որ պաշտոնին հայտնվել է Հովիկ Աբրահամյանի շնորհիվ․ «Որտեղ Արգամիչը, այնտեղ էլ ես»։

Ani Product

Ապա երեկոն վերածվել է Աբրահամյանների գերդաստանի փառաբանման արարողության։ Ռ․ Աբրահամյանը դիֆերամբներ է ձոնել հատկապես գերդաստանի «խոստումնալից» երիտասարդի՝ Արգամի հասցեին։ Իսկ Հովիկ Արգամիչը «ծնողիս հավասար մարդ ա», խոստովանել է նա, Արգամն էլ «ոչ միայն իր ընտանիքի, հարազատների, այլ հայ ժողովրդի արժանի զավակն է, և կտեսնեք, որ ապագայում բարձր պաշտոններ կզբաղեցնի»։ Թե որ ճամբարում, որ թիմի հետ՝ չի մանրամասնել, միայն խնդրել է աջակցել նրան»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս