mnews

2 Մարտի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Բացի Սայաթ-Նովա գյուղի միջադեպը, մի քանի օր առաջ ծեծկռտուք է եղել Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կրտսեր որդու՝ Վիլենի, և Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջև։

Ani Product

Նշենք, որ Գազի Հովոն և իր թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանը մասնակցում է «Ծառուկյան դաշինքով»։

Ամեն ինչ արվում է այս միջադեպը կոծկելու համար։ Երեկ, երբ փորձեցինք լսել Հովիկ Ղազարյանին, նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը և այլևս չպատասխանեց զանգերին։ Հիշեցնենք, որ Գազի Հովոն և Հովիկ Աբրահամյանի գերդաստանը «դարավոր» թշնամիներ են եղել։

Նրանց հարաբերությունները հարթվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Հովհաննես Ղազարյանն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին թողնելով միայնակ, հետո լուրեր տարածվեցին, որ նա դա արել է որդու՝ Արտաշատի գազի վարչության պետ նշանակվելու դիմաց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս