ՀՖՖ Արթուր Վանեցյանն ու գործկոմը հրաժարական ներկայացրին

1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու գործադիր կոմիտեն ներկայացրին հրաժարական։

Այդ մասին ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո հայտարարեցին ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

ՀՖՖ գործկոմը հաստատել է դեկտեմբերի 23-ին հերթական ժողովի, գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրություն։
Արթուր Վանեցյանը չի առաջադրվի այդ ընտրություններում։