8 Հունվարի, 2018

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ani Product

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված խաչմերուկում բախվել են BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի և Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Toyota-ի ուղևոր՝ 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալասարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ani Product

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական, և ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան վարել է հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավոր Խ. Գասպարյանը օրեր առաջ է երեխա ունեցել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

 

Լրահոս