12 Հունվարի, 2018
hamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ հունվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում KIA մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնին առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները, սակայն վրաերթի ենթարկվածը, որը կլիներ մոտ 50 տարեկան կին, տեղում մահացել է:

Ani Product
Ani Product

Մինչ ՊՆ ծառայողները օգնություն կցուցաբերեին վրաերթի ենթարկավածին, վարորդը ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Լրահոս