25 Նոյեմբերի, 2018
 ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունն ապօրինի է, քանի որ որևէ մեկը մինչև այսօր հանրությանը չի ասել, թե ինչու են նրան ձերբակալել։

«Տարել այդ տղային պահել են փակի տակ՝ մինչև ցուցմունք գրի, տեսնում եք` քյավառցի տղա է, ցուցմունք չի գրելու։ Մայրապետյանը հիվանդ է, այդքան խիղճ չունե՞ք, մի քիչ շուտ նրան բաց թողնեք։ Մեկ է, նա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տալու, ուզում եք՝ գրավոր գրեք, տակն էլ ստորագրեք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գ. Եղիազարյանը։

Ըստ նրա, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ գաղափար չունի, թե Մայրապետյանի գործով ինչ է կատարվել, սակայն հաջորդ պահին հայտարարել էր, որ այս գործում կա կոռուպցիոն խաչմերուկ։

«Այ մարդ, ի՞նչ կոռուպցիոն խաչմերուկ, քո հրամանով մի քանի տասնյակ մարդ բերել, պահել ու բաց են թողել, մարդ էլ եղել է, որ ուղղակի այստեղից «թռցրել» են։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ուժերի կոնսոլիդացիա է պետք, պարզապես այս իշխանություններին պետք է հասկացնել, որ մարդկանց այսպես հանիրավի պահելն ու գլխներին պատմություն սարքելը չի անցնելու։ Սամվել Մայրապետյանի մասին մեր մտավորականությունը պետք է պայքար տանի և հայտարարի, որ՝ բավական է, հանգստացեք, քանի որ Սամվել Մայրապետյանն այն մարդը չէ, որին պետք է մեկուսացնեն և պահեն ճաղերի հետևում, ընդ որում, որ նա հիվանդ է։ Այն, ինչ կար նախկինում, այսօր պետք է չլինի, գոնե ձևականորեն չկրկնվի»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին։
Մինչև այժմ հայտնի չէ, թե նրան, ինչ գործի շրջանակներում են ձերբակալել։

Այս մասին գրել է 168. am կայքը:

Լրահոս