Մեդվեդևն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները

1
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ կքննարկի երկու երկրների համագործակցությունը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան կքննարկեն ռուս-ադրբեջանական համագործակցության հրատապ հարցերը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար եւ այլ ոլորտներում»,-ասված Է հաղորդագրության մեջ: