30 Ապրիլի, 2018

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին։ Ինչպես ապրիլի 28-ին հրավիրված ճեպազրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, օրակարգում եղել է ներկա ներքաղաքական իրավիճակը և ՀՀԿ մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին։

Ani Product

«Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը՝ ՀՀԿ-ն մշտապես նշել է, որ իր համար առաջնայինը պետության շահն է, հայրենիքի շահն է, Հայաստանի և Արցախի ավտանգությունն է և ներքին կայունությունը։ Առաջնորդվելով այդ մարտահրավերներով և առաջնահերթություններով՝ ՀՀԿ-ն որոշել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը՝ ներկայացնելով ՀՀԿ հայտարարությունը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն քննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը կներկայացնի իր որոշումը։

Ani Product

«Փոխվել է քաղաքական իրավիճակ, երկրում ներքաղաքական ճգնաժամ է։ Հայաստանում նոր իրողություններ են և մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է։ Մենք առաջնորդվում ենք «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզմունքով»։ Երբ Հանրապետական կուսակցությունը ստեղծվում էր Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, այնուհետև՝ Անդրանիկ Մարգարյան, Վազգեն Սարգսյան՝ մեր կուսակցության քաղաքական հայրերը, հիմնադիրները մեզ չեն կտակել կուսակցամոլության գաղափարը։ Մեզ կտակել են պետականաշինության և պետականամետության գաղափարը։Մեզ համար ամենավերը պետության շահն է, մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների։ Մեզ անհրաժեշտ են ոչ թե ուժեղ ցնցումներ, այլ ահրաժեշտ է ուժեղ Հայաստան։»,-ասաց ՀՀԿ խոսնակը։

 

Լրահոս