26 Մայիսի, 2017

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանում 2 անձի դանակահարության դեպքը:

2016թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18:10-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա Մ.Հովհաննիսյանը՝ «աջ ազդրի միջին երրորդականի կտրած վերք, արյունահոսությամբ, հիպովոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, և Ա.Ասիրյանը՝ «աջ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Նախաքննության փուլում Մ.Հովհաննիսյանը, ստացված մարմնական վնասվածքներից, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տուժողների՝ դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները, վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված երկու անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Մ.Խորենացի 2-րդ փակուղի, 17-րդ հասցեի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի 29-ամյա բնակչի կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ 29-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Խնդրում ենք լուսանկարում պատկերված տղամարդուն ներկայանալ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն վարույթն իրականացնող մարմնին կամ զանգահարեն 1-02, 010-57-00-88, 010-45-02-02, 010-57-89-08 հեռախոսահամարներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

Լրահոս