2 Ապրիլի, 2018

Մարտի 25-ի երեկոյան Աշտարակի Րաֆֆու փողոցում դանակահարություն է կատարվել: Տներից մեկում երեք հոգով խմել էին, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դանակահարությունը:

Տուժողը ոստիկաններից տեղի ունեցածը թաքցնելու համար հիվանդանոց չէր դիմել, փոխարենը գիշերը գնացել էր Ապարան՝ հարազատներից մեկի տուն: Բարեկամները փորձել են վիրակապել, բայց տեսնելով, որ արնահոսությունը չի դադարում, նրան հիվանդանոց էին հասցրել:

Հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաջորդ օրը հաղորդում է ստացվել, որ մրամնի տարբեր տեղերում կտրած-ծակած վերքերով, ներքին արնահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա մի տղամարդ: նա հայտնել է, որ մեկ օր առաջ ընկերոջ տանը անծանոթ մեկն է դանակահարել:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Տուժողը կասկածյալին ընդամենը մի քանի անգամ էր տեսել, միայն գիտեր, որ անունը Գագիկ է: Ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Մարտի 27-ին Աշտարակում իրավապահները հայտնաբերել են Գագիկ Ն.-ին ու բերման ենթարկել:

«Նստած էինք, ասիքն՝ մի բաժակ բան խմենք: Մեր հայհոյեց ու հելավ խփեց, բգիցս բռնել խեղդում էր: Սեղանի վրայից դանակը վեկալա ու խփեցի, որ ազատվեի»,-ոստիկանությունում պատմել է Գագիկ Ն.-ն:

Լրահոս