12 Մայիսի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արագածոտնի Մաստարայի հատվածում մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել ճանապարհը՝ ի պաշտպանություն այս տարածքից պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի, որը, հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ ներկայացրած, ապա դիմումից հրաժարված 8 պատգամավորների թվում է:

Ani Product

Հավաքված 20-30 մարդկանց տուն ուղարկելու ապարդյուն փորձեր է արել Մաստարայի համայնքապետ Սարգիս Ավետիսյանը, սակայն բանը հասել է «դիվանբաշուն», ու «ինքնաբուխ» հավաքը ցրել հաջողվել է միայն մարզի ոստիկանապետի այցից հետո։

Ani Product

Ավետիսյանը երեկ մեր լրագրողին վստահեցրել է, որ նման բան չի կրկնվի, բայց չի ցանկացել մանրամասնել, թե կոնկրետ ինչ պահանջներ են ներկայացրել հավաքվածները, միայն հաստատել է, որ փակել են ճանապարհը։ Ինքը՝ Խաչիկ Մանուկյանը, հանրապետությունում չէ»: 

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս