28 Հունվարի, 2020
«Առավոտ» թերթը գրում է.

«Խնդիրն այն չէ, թե ինչ է առաջարկվել, այլ այն, թե ինչի շուրջ են կողմերը պատ­րաստ համաձայնել: Այսօր առայժմ չունենք այն տարբերակը, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի համար և հանդես կգար որպես երկարատև, կայուն խաղա­ղության հիմք:

Ani Product

Այսինքն՝ չունենք փաստա­թուղթ, որը գտնվում է քննարկման մեջ, որքանով որ հասկանամ եմ՝ դա աշխատանքային փաստաթուղթ է, այլ ոչ թե այն փաստաթուղթը, որի շուրջ առկա է կողմերի համաձայնությանը»,-Aravot. am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս հրապարակած այն կետերին (այդ թվում` յոթ շր­ջանի վերադարձ Ադրբեջանին), որոնցից սկսած՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո իրեն առաջարկվել է շարունակել արցա­խյան հակամարտության շուրջ բանակցու­թյունները, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Ani Product

Վարչապետն ասել էր նաև, որ պատրաստ է վերսկսել բանակցություններն այն կետից, որ թողել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ու հարցադրում արել՝ Արցախի նախագահի թեկնածուներն ու Արցա­խի ժողովուրդն ուզո՞ւմ են դա:

Ալեքսանդր Մարգարովն այս առնչությամբ ընդգծեց. «Արցախի ժողովուրդն արդեն իսկ հանրաքվեի միջո­ցով և պետական ինստիտուտների կառուցմամբ հաստատել է պատրաստակամությունն ու վճռականությու­նը՝ ունենալու սեփական պետություն, իսկ ՀՀ-ն և ՀՀ քաղաքացիները քանիցս ապացուցել են, որ հանդես են գալիս որպես երաշխիք՝ Արցախի հետ միասին: Ադրբեջանը չի համաձայնի այն հանգամանքին, որ Արցախը շարունակի լինել անկախ պետության, այսինքն՝ մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև:

Հայաստանյան կողմը պնդում է, որ Արցախն իր կարգավիճակով պետք է լինի անկախ: Բնականաբար, Ադրբեջանը չունի հնարավորություն այդ մոտեցման հետ համաձայնելու: Առայժմ բանակցային գործընթացը գտնվելու է այս տիրույթում, երբ դիրքորոշումները չեն համընկնում»:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս