Մհեր Արմենիան փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ. նրա «Ազգի ձայնը» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Armtimes.com-ը գրում է.

Երեկ ավարտվեց ժամկետը, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնել հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը:

Երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ցուցակը, ըստ որի՝ սահմանված ժամկետում ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր էին ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ Նկատենք, սակայն, որ հրապարակված ցուցակում բացակայում էր երգիչ և իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիայի (Մհեր Մեսրոպյան) «Ազգի ձայնը» կուսակցությունը, այնինչ լրագրողները արձանագրել էին, որ Մհերը ներկայացել էր ԿԸՀ:

Ճշտելու համար, թե ինչ խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով «Ազգի ձայնը» կուսակցության անունը չկար ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կողքին, «Հայկական ժամանակը» փորձեց կապ հաստատել երգչի հետ, սակայն որևէ կերպ դա մեզ չհաջողվեց: Նրա հեռախոսահամարը երեկվանից անջատված է:

Մանրամասները՝ Armtimes.com-ում