17 Հուլիսի, 2020
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոչ Մոսկվայի մեր հայրենակիցներին

Ani Product

Մոսկվայում ապրող մեր սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ինձ զանգահարեցին Մոսկվա գյուղմթերք եւ առաջին հերթին ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։

Ani Product

Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։ էս պահին մեր բեռնատարները շուկայի կայանատեղիում են եւ մոտ 1000 տոննա ծիրանը կփչանա։

Սիրելիներս, սա եւս պատերազմ է, որից պիտի միասնական դուրս գանք։
Օգնե՛ք մեր հայրենակիցներին, գնացե՛ք «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղի եւ գնե՛ք Հայաստանից բերված մրգերը:

Սիրելի՛ մոսկվահայեր, միասնաբար ցույց տանք, որ ադրբեջանական որեւէ սադրանք չի հաջողելու։

Շտապեք «Ֆուդ սիթի» շուկա, մեր հայրենակիցները սպասում են ձեզ»:

Կիսվեք նյութով՝

Լրահոս