3 Մայիսի, 2017

hraparak.am. ԲՀԿ խմբակցության պատգամավոր «Յուվենցի Կարոյի»՝ Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել:«Վերնիսաժի» գործով 6 տարի 6 ամիս դատապարտված Գոռ Առաքելյանին դիմավորելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ էին եկել բազմաթիվ պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ, անգամ աստղեր: Մեր աղբյուրը, օրինակ, նկատել է երգիչ Թաթային, ով անձամբ էր եկել բերդ սպիտակ մեքենայով՝ Գոռ Առաքելյանին ազատության մեջ դիմավորելու համար:Մեզ առայժմ չի հաջողվել փաստաբանից եւ ՔԿՀ-ից մեկնաբանություն ստանալ եւ պարզել, թե ինչ հիմքով է Գոռ Առաքելյանը ազատ արձակվել: Չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նրա պատգամավոր աներոջից, հեռախոսին պատասխանեց օգնականը, ով ոչնչից տեղյակ չէր:

Հշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում կրակոցներ էին հնչել: Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վիճել էր Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ Գոռ Առաքելյանն անկանոն կրակահերթ էր բացել վերոհիշյալների ուղղությամբ:Գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի համար դատախազը պահաջել է 9 տարվա ազատազրկում, Նելսոն Մելքոնյանի համար 2, իսկ Վալերիկ Հովհաննիսյանի համար 2.5 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը վճռեց Գոռ Առաքելյանին դատապարտել 6 տարի 6 ամսվա ազատարկման, Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման, իսկ Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման:

Լրահոս