Նախագահի հրամանագրով՝ Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վահե Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:

ՀՀ Նախագահի հրամանագրում մասնավորապես նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: