15 Մարտի, 2017

«Հրապարակ» տեղեկություններով, կիրակի օրը Հայաստան է ժամանել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը` մասնակցելու Սամվել Ալեքսանյանի հոր հոգեհանգստին եւ թաղմանը:

Ani Product

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն Ալեքսանյանի քավորն է: Նա արդեն մեկնել է Հայաստանից, կվերադառնա մոտ մեկ շաբաթից եւ մի քիչ ավելի երկար կմնա Հայաստանում, այդ ընթացքում զբաղվելով գործերով՝ ՀԷՑ, բարեգործական ծրագրեր: Որից հետո կայցելի Լոռու մարզ, որտեղ ՀՀԿ-ից ռեյտինգայինով թեկնածու է առաջադրվել նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: Այդ նույն օրերին` մարտի 18-19-ին, Լոռու մարզում կլինի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը` նախընտրական քարոզչության շրջանակներում, եւ հենց այդ երրորդության ֆոնին էլ Լոռու մարզից կազդարարվի, որ Կարապետյանները (եղբայրներ) ստեղծում են ինվեստիցիոն ֆոնդ, որի առյուծի բաժինն ուղղվելու է Լոռու մարզի զարգացմանը: 

Ani Product

Լրահոս