Video. Նախընտրական կրքերը ստվերել են օրինազանցությունները…

82

Արմավիրի մարզում ընթացող նախընտրական տրամադրություններին, նայելով ,նշենք , որ պայքարը  ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ խիստ անողոք ընթացք է խոստանում: Կարկառուն ՀՀԿ-ականները խառնվել են իրար, նրանցից  ամեն մեկը յուրովի՝ մի ձայն ավել փախցնելու համար, փորձում են  դիմել հնարավոր ու անհնարին միջոցների:

Mnews.am -ը թերևս անդրադարձավ ամենահնաբնակ ,ԱԺ պատգամավորի թեկնածու ,կարկառուն ՀՀԿ-ական դեմքերից մեկին՝ Նահապետ Գևորգյանին,ավելի ճիշտ թեկնածուի հովանվորյալ,ժամանակավոր նոր աշխատանքի անցած ԱԺ պատգամավորի թեկնածուի շտաբի ղեկավարին :

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում սատարում է ՀՀԿ-ական թեկնածու Նահապետ Գևորգյանին, հանրահայտ Նովոյին, ով իր որդու հետ միասին բազմիցս է հայտնվել սկանդալային իրադարձությունների կենտրոնում։ Նախընտրական այս թոհուբոհի մեջ, թե ի՞նչ նպատակ է իր առաջադրմամբ հետապնդում անկառավարելի վարքով լավ հայտնի այս թեկնածուն, կարելի է առայժմ միայն ենթադրություններ անել։

Սակայն, արդեն իսկ ակներև է, որ իր ընտրողներին ներկայացնելու, առավել ևս նրանց համակրանքին արժանանալու ծրագիր կամ նպատակ նա չունի:Խոսակցությունների համաձայն , Նահապետ Գևորգյանն այս ընտրատարածքում առաջադրված միակ թեկնածուն է, ով ընտրողների հետ հանդիպումներ առհասարակ չի ունենում։

Ասել է թե՝ հույսն այլոց կամ կոնկրետ մեկի, ավելի ճիշտ իրեն ամենազոր ու ամենակարող զգացող Արմավիրի քաղաքապետ Ռուբիկ Խլղաթյանի վրա է դրել, քանի որ Նովոյի մեծն հովանավորչությամբ են նաև կոծկվում քաղաքապետի մութ գործերն ու չարաշահումները ու հիմա՝ եկել է ժամը հատուցման։

Սկսենք հերթով։

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով նաև Նահապետ Գևորգյանի նախընտրական շտաբի պետն է, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արմավիրցիների վստահության քվեն ստանալուց հետո, կարճ ժամանակ անց, հուսախաբ ու հուսահատ թողեց իր ընտրողներին։ Խոստումները թղթե փուչիկների պես պայթեցին, իրականացված աշխատանքներն էլ իրենց անորակությամբ չարածի տեղ մնացին։

Նոր ասֆալտապատված փողոցները, որ առնվազն 10-ը տարվա երաշխիք ունեին, 4-5 տարի էլ չծառայեցին։ Խմելու ջրի որակը բարելավելու նպատակով խոստացված իտալական խողովակների փոխարեն տեղադրվեցին խոզաբուծարանի հնամաշ խողովակները, որոնք ջրի որակը ոչ թե բարձրացրին, այլ՝ ընհակառակը։ Արդյունքում՝ այն խմելու համար պիտանի չէ։

Այս ամենի նպատակն այն էր, որ ծաղկի քաղաքապետի ջրի բիզնեսը։ Լուսավորյալ 21-րդ դարում պարոն քաղաքապետը գտել է ամենահեշտ փող աշխատելու եղանակը. ջուր է ծախում։ Արմավիրցիները խմելու ջուր են գնում քաղաքապետի ջրի ցիստերներով մեքենաներից։

Չարաշահումների այս շղթայում իր դերակատարությունն ուներ նաև Նահապետ Գևորգյանը, ով թև ու թիկունք լինելով քաղաքապետին՝ օգնում էր կոծկել անօրինականությունները։ Սակայն, առավել ուշագրավ են Նովոյի ու նրա որդու՝ Արտակ Գևորգյանի քաջագործությունները։

Նովոն և իր որդին մշտապես հայտնվել են սկանդալային միջադեպերի կիզակետում, ինչի համար նախընտրական այս ժամանակաշրջանում զգուշացվել են երկրի նախագահի և ոստիկանապետի կողմից։

Նրանց անվան հետ են կապված մեծամասշտաբ ռազբորկաներ, կրակոցներ ու խուլիգանական արարքներ, զենքի սպառնալիքով առևանգման դեպքեր։ Դեռևս 2012 թվականի ապրիլի 6-ի առավոտյան Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով ծանր վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց տեղափոխվեցին 30-ամյա Սամվել Պողոսյանը և 29-ամյա Առնակ Կուրղինյանը:

Սամսոն Պողոսյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին էին թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանի հետ գերեզմանների մոտ վեճի բռնվել: Արդյունքում վերջինս ինքնաբացարկ էր հայտնել:

Սույն թվականի հուլիսի 16-ին էլ գրանցվեց հաջորդ միաջդեպը։ Այս անգամ Արտակ Գևորգյանը զենքի սպառնալիքով ավտոմեքենա էր առևանգել: Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից, ատրճանակի սպառնալիքով նա կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, իջեցրել վերջինիս ու նրա ուղևորին և թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան, «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել էր: Արտակ Գևորգյանին այս դեպքում չհաջողվեց ամենազոր հոր հովանավորությամբ խուսափել պատժից, և նաերկու ամսով ձերբակալվեց: Սրանք մի քանի փշրանքներ են հայտնի այն հանցագործություններից, որոնք առնչվում են պատգամավորության այս թեկնածուին։

Բայց, անշուշտ, կան նաև կոծկված անօրինականություններ, որոնց վերաբարյալ առայժմ հանրությունն անիրազեկ է…

 Լուրեր են շրջանառվում, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գոհ չէ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի աշխատանքից և հնարավոր է, որ առաջիկայում նա ազատվի Արմավիրի քաղաքապետի պաշտոնից, ինչը մեծ հարված կլինի ՀՀԿ ռեյտինգային թեկնածուի համար։

Արմավիրը Նովոյի մեծադիր լուսանկարներով ողողած ու նրան երկինք հանած քաղաքապետի բացակայության պարագայում, ակնհայտորեն կպակասեն ընտրողների վրա ազդելու բազմաթիվ լծակները՝ նվազեցնելով իրեն ամենազոր զգացող այս թեկնածուի հնարավորությունները։

Չնայած սրան, բոլորը գիտեն, որ հանրահայտ Նովոն այն կադրերից է, որոնք սիրում են իրենց ուզածին հասնել անգամ ուրիշներին տեռորի ենթարկելու գնով։ Այսօր էլ նա ու նրա որդին պատրաստ են ահաբեկել մրցակիցներին ու նրանց կողմնակիցներին։ Ուստի, արդեն իսկ պարզ է, որ ընտրություններին ընդառաջ Արմավիրում սուր զարգացումները չեն բացառվում։  

 Նշենք, որ Արմավիրի մարզի թիվ 6 ընտրատարածքում բացի Նահապետ Գևորգյանից «Հանրապետական» կուսակցության թեկնածուներն են` Հրաչիկ Աբգարյանը, Սեդրակ Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Ալեքսան Պետրոսյանը, Հրանտ Գրիգորյանը:

Կարելի է ասել այս «դեմքերի» մեջ է լինելու պայքարը։ Իսկ թե ով կհաղթի՝ կորոշի ժողովուրդը՝ իր սրտի ու խղճի կամոք, իր ընտանիքի ու հայրենիքի վաղվա օրվա ապագայի գիտակցությամբ։

Mnews.am