Նախօրեին վարչապետ-կառավարություն-մարզպետներ ֆորմատով քննարկվել է խորհրդարանական մոդելից կրկին նախագահական մոդելին անցնելու հարցը

13

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետներ ֆորմատով հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ:

Մեր տեղեկությունների համաձայն՝ հանդիպման գլխավոր թեման եղել է ՀՀ-ի կառավարման խորհրդարանական մոդելից կրկին նախագահական մոդելին անցնելը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները կրկին ցանկանում են վերադառնալ նախագահական մոդելին, քանի որ համարում են՝ խորհրդարանն իրեն չի արդարացնում:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է խոսել այդ անցման մասին ու նշել, որ դա այդքան էլ իրատեսական չէ այս պահին, քանի որ սահմանադրորեն ևս այն իրականացնել այսօրվա դրությամբ հնարավոր չէ:

Մեր տեղեկություններով՝ իմքայլականները հարց են բարձրացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որին ՀՀ վարչապետը պատասխանել է, որ իրենք որևէ բան չունեն անհանգստանալու, քանի որ ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում:

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց է բարձրացրել այն մասին, որ խորհրդարանի և կառավարության միջև կապը կտրվել է, ու կառավարության ներկայացուցիչները իրենց նամակներին օրերով, շաբաթներով չեն արձագանքում, որին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, թե դրա փոխարեն ճիշտ կլինի զանգահարել, ներկայացնել խնդիրը, որին իրենք արագ լուծում կտան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։