Նիկոլը խիստ անհանգստացած է ուժայինների՝ Քոչարյանի հետ կապ հաստատելու փորձերից. Արամ Գաբրելյանով

Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Նիկոլը խիստ անհանգստացած է Հայաստանի անվտանգության կառույցների ղեկավարների՝ Ռոբերտ Քոչարյանի հետ անմիջական կապ հաստատելու փորձերի մասին հաղորդագրություններից։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, լրագրող, հրապարակախոս Արամ Գաբրելյանովը։

«Սկսվել է միգրացիան դեպի հաղթողների ճամբար, որը բնորոշ է հայկական քաղաքական իսթեբլիշմենթին: Փաշինյանն ավելի ու ավելի քիչ ռեսուրսներ ունի անվտանգության ուժերը վերահսկողության տակ պահելու համար: Ինձ պատմեցին, առանց բացառության, անվտանգության բոլոր պաշտոնյաների՝ Քոչարյանի շրջապատի հետ անմիջական շփումների մասին:

Մոսկվայի գործընկերների միջոցով ուժային կառույցների վրա ճնշում գործադրելու՝ Փաշինյանի փորձերը բախվում են անհասկանալիության դատարկ պատի: Երբ դա պետք է Կրեմլին, համակարգը շատ գրագետ միանում է. «Չենք հասկանում, թե ինչի մասին է խոսակցությունը»», – գրում է Գաբրելյանովը։