21 Հունիսի, 2018
Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե պետական լրատվամիջոցներն ինչպես են աշխատում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վերևից գալիս է հրահանգը, որ նյութ պատրաստեն կամ հարցազրույց վարեն այս կամ այն թեմայի շուրջ: Ընդ որում, լրագրողն այդպես էլ չի տեսնում իր զրուցակցին, քանի որ շատ չանցած ստանում է ամբողջական տեքստը` հարցերով ու պատասխաններով հանդերձ: Ահա նման մի հարցազրույց էր այսօր տարածել «Արմենպրեսը»: Զրուցակիցը Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանն էր: Եվ այս Եղոյանն ինքն իրեն հարցնում է. «Հունիսի 18-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումների նպատակով մեկնել է արտերկիր և պատրաստվում է պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ ունենալ Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում: Արդյո՞ք այս այցերը համաձայնեցված են ՀՀ վարչապետի հետ»:

Այն, որ նման հարցն արդեն իսկ անտակտության գագաթնակետն է, սրա մասին չխոսենք: Ավելի շուտ լսենք պատասխանը: Եղոյանն ինքն իրեն պատասխանում է. «ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ պետության արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ Կառավարությունը և հետևաբար յուրաքանչյուր պետական պաշտոնյայի արտաքին քաղաքական գործունեություն պետք է համաձայնեցված լինի կառավարության, նրա ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հետ և տեղի ունենա նրա համաձայնությամբ կամ հանձնարարությամբ»:

Ի՞նչ ստացվեց: «Արմենպրեսը» մի բան է ճշտում, ինչը կա Սահմանադրությունում: Այսինքն, փոխանակ երկրի հիմնական օրենքին ծանոթ լինելու, վարչապետի մամլո խոսնակին են հարցնում դրա մասին: Մյուս կողմից, ի՞նչ կարիք կար սրա մասին այսքան բարձրաձայն աղաղակելու, ի՞նչ մի արտառոց բան է կատարվել: Նախագահը մեկնել է պաշտոնական հանդիպման: Բայց պարզվում է, կա և դա շատ անհրաժեշտ է Փաշինյանին: Վերջինս հավանաբար անհանգստացել է, թե մարդիկ կարող են մտածել, որ Արմեն Սարգսյանն ինքնուրույն է իր օրակարգը մշակում և շտապել է մի անգամ էլ հիշեցնել, թե այս երկրում ով է եղանակ թելադրում: Իսկ արդյունքում մատնանշել է, որ նախագահը միայն իր ցանկությամբ, հրահանգով ու թույլտվությամբ կարող է տեղաշարժվել: Փաշինյանը ուզում է ճնշել Սարգսյանին և ստիպել, որ պարի միայն իր դուդուկի տակ:

Shame.am

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս