13.1 C
Yerevan
Շաբաթ, 16 Հոկտեմբերի, 2021

Նիկոլն Արային ծիծաղելի պատճառով հեռացրեց աշխատանքից, էսօր նիկոլականները փորձում են «շոբլիկանալ» Մարալին գերությունից հետ բերած Արային

Օրեր առաջ գրել էի, որ Մարալ Նաջարյանին գերությունից ազատելու գործում շահագրգռված էին շատ-շատերը, բացի ՀՀ իշխանություններից։ Պարզվեց՝ լիբանանահայ մեր հայրենակցուհուն ադրբեջանական գերությունից վերադարձնելու գործում ներդրում ա ունեցել նաև Անդորրայում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոսը՝ Արա Բաղդասարյանը։
Ես էս մարդուն չեմ ճանաչում, բայց հիշում եմ 2019-ին իրեն պաշտոնից ազատելու պատմությունը. համարձակություն էր ունեցել նկարվել Ռոբերտ Քոչարյանի հետ։
Եթե դուք կասեք՝ դժվա՜ր, Արամ, ո՞վ ա նկարի համար մարդուն պատվո հյուպատոսի գործից հեռացնում, ես ձեզ կհիշեցնեմ, թե ինչպես ՀՀ Ազգային հերոսին մի քանի ժամում հեռացրեցին գենշտաբի պետի տեղակալի պաշտոնից՝ դավաճանի արած հայտարարության վրա խնդալու պատճառով։
Ու հիմա, ինչ հայտնի ա դարձել, որ Արան ևս «խառն ա» Մարալին հետ բերելու գործընթացներին, տարբեր կալիբրի քայլարած պաշտոնավորներ փորձում են կապեր հաստատել Բաղդասարյանի հետ, որ իրանց անունն էլ նշմարվի էս պրոցեսներում։ Արդեն զգում են, որ նիկոլից հետո անտեր են մնալու, հիմիկվանից ուզում են մաքրեն անունները, որ վաղը մյուս օր գոնե մի հավաբուն վստահեն իրենց։
Ու երբ իրանց հիշացնում են, թե ոնց խայտառակ ձևով գործից հանեցին Արային, արդարանում են, թե բա՝ դուք էլ գիտեք, որ նիկոլը անհավասարակշիռ ա, մեր ձեռը չէր, բան չէինք կարա անեինք։ Կարայիք՝ մաս չկազմեիք անհավասարակշիռի թիմին։
Ես միշտ ասել եմ՝ նիկոլի կողքը համախմբված են ոչ միայն անգրագետ մարդիկ, այլև կիրթ, դիպլոմավոր ու գուցե նաև դոկտոր, պրոֆեսորի գիտական աստիճանով սրիկաներ։ Սրանք կրթված մարդիկ են, ովքեր չունեն ինքնասիրություն, հայրենիք, պատիվ, սրբություն, պատրաստ են լափի համար հաշված ժամերում ճամբարափոխ լինել ու դեռ մի բան էլ խոսել բարոյականությունից։
Բաղդասարյան Արայի դեպքը հենց սրա վառ ապացույցն ա։ Մարդուն հանեցին գործից, պատճառաբանելով՝ անարդյունավետ աշխատանք, հիմա ստացվում ա, որ գնացել, շոբլիկանում են «անարդյունավետ» աշխատանքով գերի հետ բերածներից մեկին…