Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին կրկին պաշտոնի է նշանակել.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին կրկին պաշտոնի է նշանակել, այս անգամ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ani Product

Նշենք, որ Քյարամյանը 1 օրով հասցրել է լինել ՔԿ նախագահի տեղակալ, երբ խնդիր էր դրված նրան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու։

Ani Product

2020 մայիսի 4-ին նշանակվել էր ՔԿ ղեկավարի տեղակալ, իսկ մայիսի 5-ին ազատվել ու նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Իսկ հունիսի 8-ին գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին փոխարինել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Իսկ արդեն Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, ազատվել տարբեր պատճառներով՝ ոչ կոմպետենտություն, ռուսական կողմի պահանջ, համակարգում որպես կառույցի ղեկավար չընդունվելու պատճառով, ձախողված պաշտոնյա։